ՀՈՐԱՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

Ընկերությունն ունի բոլոր անհրաժեշտ սարքավորումները հորատում իրականացնելու համար:  «Նորգեո» ՍՊԸ-ն  ունի հարուստ կազմակերպչական և տեխնիկական կարողություններ, որոնք անհրաժեշտ են հորատման, հանքավայրերի հետախուզման և հետազոտության աշխատանքներում ծառայությունների մատուցման համար: Մեր ընկերությունն ունի տարբեր հորատող սարքավորումներ՝ հետադարձ շրջապտույտով, սյունակային հորատում իրականացնող և այլն։

Կարդալ Ավելին

ՀՈՐԱՏԱՊԱՅԹԵՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

«Նորգեո» ՍՊԸ-ն տևական ժամանակ զբաղվում է հորատապայթեցման աշխատանքներով և հասցրել է դառնալ ոլորտի առաջատարներից մեկը:

Մենք կարող ենք տարեկան 8.000.000 մ3 ժայռային զանգված պայթեցնել: Մենք հսկայական փորձ ենք ձեռք բերել հանքարդյունաբերության և ճանապարհաշինության համար պայթեցման աշխատանքներում, որոնք իրականացվել են բարդ ռելիեֆ ունեցող տարածքներում:

Կարդալ Ավելին

ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Բարձր որակավորում ունեցող աշխատակիցները մեր հաջողության գրավականն են: Մեր թիմը կազմված է որակավորված մասնագետներից և լավ կրթություն ունեցող երիտասարդ ինժեներներից, ովքեր շարունակաբար սովորում են մեր ավելի փորձառու մասնագետներից՝ լավագույն որակի արդյունք ստանալու համար: Նման թիմային աշխատանքը մեզ իրավունք է վերապահում ասել, որ կարող ենք մեր հաճախորդների անհնարին թվացող գաղափարները լավագույնս իրականացնել:

Կարդալ Ավելին

ՀՈՂԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

Ընկերության մասնագետները և ծանր տեխնիկայի առկայությունը մեզ թույլ են տալիս իրականացնել մեծ ծավալի հողային աշխատանքներ:

Մենք կարող ենք իրականացնել գրեթե ամեն տեսակի հողային աշխատանքներ ինքներս կամ կարող ենք աջակցել արդեն ընթացքի մեջ գտնվող ցանկացած բարդության ծրագրին:

Կարդալ Ավելին

ՄԵՐ ՄԱՍԻՆ

«Նորգեո» ՍՊԸ-ն հանդիսանում է խոշորագույն հանքարդյունաբերական, երկրաբանական և գեոտեխնիկական հետազոտություններ իրականացնող ընկերություններից մեկը Հայաստանում։ Այն խոշոր, միջին ու փոքր հանքաարդյունաբերական և ճարտարագիտական ընկերություններին ծառայություններ է մատուցում իրենց հետազոտական, շինարարական և արտադրական բոլոր փուլերում: Անկախ գտնվելու վայրից, դիրքից, կլիմայից և երկրաբանական իրավիճակից «Նորգեո» ՍՊԸ-ն բավարարում է հաճախորդների ցանկացած պահանջները, գործում է արագ, ապահովելով միջազգային ստանդարտներին համապատասխանող որակ:

«Նորգեո» ՍՊԸ-ն ապահովում է անվտանգ ու արդյունավետ աշխատավայրի միջազգային ստանդարտները: Ընկերության յուրաքանչյուր աշխատակից պահպանում է անվտանգության պահանջները, տեղեկացնում է ղեկավարությանը ցանկացած միջադեպերի, անվտանգության կանոնների խախտումների և այլ հանգամանքների մասին, որոնք կարող են ազդել աշխատանքի արդյունավետության վրա: «Նորգեո» ՍՊԸ-ն, որպես ընկերություն, ինչպես նաև իր յուրաքանչյուր աշխատակից, պահպանում է բնապահպանական բոլոր չափանիշները։ Անկախ հաճախորդների բնապահպանական պահանջներից, կազմակերպությունը ձգտում է նվազագույնի հասցնել շրջակա միջավայրի վրա ռիսկերը և իր գործունեության հետևանքները:

Կազմակերպությունն ունի մասնագիտական և տեխնիկական կարողություններ՝ բարձրորակ երկրաբանական, երկրաքիմիական, երկրաֆիզիկական ու գեոտեխնիկական հետազոտություններ կատարելու համար: Ընկերությունն ունի ժամանակակից և հարուստ տեխնիկական բազա վերը նշված ոլորտներում աշխատանքներ իրականացնելու համար։

Մեր փորձագետները պարբերաբար վերապատրաստվում են հետազոտման, հորատման ու հանքաարդյունաբերական աշխատանքների իրականացման ժամանակակից մեթոդներով աշխատելու համար: Ընկերությունում աշխատում են բարձր որակավորում ունեցող և փորձառու երկրաբաններ, երկրաֆիզիկներ, գեոտեխնիկական ինժեներներ, ջրաերկրաբաններ և այլ մասնագետներ: Որոշ ծրագրերի համար ընկերությունը հրավիրում է նաև միջազգային ճանաչում ունեցող խորհրդատուների:

Ինչու ընտրել մեզ

ՈՐԱԿ

Մենք կարող ենք իրականացնել ցանկացած բարդության աշխատանքներ փորձված ու բարձրորակ սարքավորումներով՝ հետեվելով անվտանգության միջազգային չափանիշներին ու տեխնոլոգիաներին:

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ

Մեր ընկերության հարուստ և մշտապես թարմացվող ժամանակակից սարքերն ու սարքավորումները տեխնիկապես ի զորու են կատարել ցանկացած բարդության աշխատանք։

ԱՐԱԳՈՒԹՅՈՒՆ

Մենք աշխատանքներն իրականացնում ենք հնարավորինս սեղմ ժամկետներում, առանց որակի վրա բացասական ազդեցության, պահպանում ենք գործողությունների հերթականությունը առաջնորդվելով դեպի սահմանված նպատակներ:

ԱՆՁՆԱԿԱԶՄ

Մեր անձնակազմը բաղկացած է փորձառու մասնագետներից, որոնց համար պարբերաբար կազմակերպվում են վերապատրաստման դասընթացներ միջազգային ճանաչում ունեցող մասնագետների հետ։

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Հետախուզական հորատում
  • Հողային աշխատանքներ
  • Հորատում պայթեցման համար
  • Ճանապարահաշինություն
  • Գեոտեխնիկական հորատում
  • Էքսկավացիոն և գրունտի տեղափոխման աշխատանքներ
  • Շինարարական պայթեցում
  • Երկրաբանական ուսումնասիրություններ
  • Հանքարդյունաբերական պայթեցում
  • Դաշտային փորձարկումներ

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ