ՄԵՐ ՄԱՍԻՆ

«Նորգեո» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2012 թվականին։ Հիմնադրման ժամանակ կազմակերպությունը եղել է բավականին փոքր և ունեցել է ընդամենը մեկ տեխնիկա և փոքր ճանաչում, բայց զինված ենք եղել մեծ եռանդով և լավ մասնագետներով։

2012 թվականին մենք մասնակցել ենք Գեոթիմի (այժմ Լիդիան Արմենիա) Ամուլսարի ոսկու հանքավայրի ծրագրին։

2013 թվականին մենք արդեն եղել ենք բավականին ճանաչված, որպես հետախուզական հորատում իրականացնող ընկերություն։ Նաև այդ ժամանակահատվածում մենք ձեռք ենք բերել մեր առաջին Atlas Copco CS14 հորատող հաստոցը։

2014 թվականին մենք արդեն եղել ենք մրցունակ ոլորտի առաջատար ընկերությունների շրջանում։ Մենք մասնակցություն ենք ունեցել մի շարք մեծ և միջին ծրագրերում, ինչպիսին է Սագամար ընկերության Արմանիսի ոսկի-բազմամետաղային հանքավայրի ծրագիրը։ Իրականացվել են հետադարձ շրջապտույտով հորատման աշխատանքներ ավելի քան 16000 գծամետր՝ 121-133 մմ տրամագծով, առավելագույն 50 աստիճան և 150 մետր խորությամբ հորատումով։ Նույն տարում մենք ձեռք ենք բերել հավատարիմ գործընկեր՝ Զանգեզուրի Պղնձամոլիբդենային Կոմբինատ ՍՊԸ-ին, որի հետ շարունակում ենք համագործակցել մինչ օրս։ ԶՊՄԿ-ում մենք իրականացրել ենք գեոտեխնիկական հետազոտություններ և գեոտեխնիկական հորատման աշխատանքներ, որոնց նպատակն է եղել հեռացնել հանքավայրի տարածքում կուտակված ջրերը։



Մենք կարող ենք իրականացնել հանքարդյունաբերական, շինարարական ու հետազոտական աշխատանքներ՝ սկսած աշխատանքի նախագծման փուլից մինչև շահագործման ավարտը: Հետախուզական հորատումը հանդիսանում է մեր հիմնական աշխատանքներից մեկը, որը հետազոտական փուլի կարևորագույն մասն է կազմում: Լավ արդյունքի հասնելու համար կարևոր է ունենալ լավ հորատող մասնագեներ ու ժամանակակից սարքավորումներ։

Մենք հպարտանում ենք երկրաբանական աշխատանքներում ունեցած մեր մեծ փորձով, ինչը մեզ դարձրել է երկրում այդ ոլորտի խոշորագույն և առաջատար ընկերություններից մեկը: Ընկերության հիմնադրումից ի վեր մենք շարունակում ենք ընդլայնել մեր հնարավորությունները, ավելացնել մեր գիտելիքներն և ունեցած սարքավորումների քանակը: Մեր փորձագետները մշտապես վերապատրաստվում են ընկերության կողմից հատուկ հրավիրված բարձր որակավորում ունեցող միջազգային փորձագետների կողմից: Աշխատելով մեր յուրահատուկ ու հավասարակշռված ոճով՝ մենք վստահություն ենք ձեռք բերել մեր բոլոր գործընկերների և հաճախորդների շրջանում, ինչն էլ մեզ մրցունակ է դարձնում ոչ միայն հայկական, այլև տարածաշրջանային շուկայում:


2015 թվականին մենք ունեցել ենք ավելի քան 30 մեծ և միջին բարեհաջող ավարտված նախագծեր։ Նույն ժամանակահատվածում «SRK» խորհրդատվական ընկերության հետ համատեղ կատարվել են գեոտեխնիկական աշխատանքներ Արծվանիկի պոչամբարի տարածքում, ինչպես նաև կատարվել են սյունակային հորատման աշխատանանքեր Լիչքվազ-Թեյ ծրագրի համար ընդհանուր առմամբ ավելի քան 40,000 գծային մետր և առավելագույն 500 մետր խորությամբ։ 2015 թվականին մենք սկսել ենք նաև կատարելագործվել հորատապայթեցման աշխատանքներում, ձեռք բերելով նոր սարքավորումներ և տեխնիկական միջոցներ։ Մեր սարքավորումներով և տեխնիկական միջոցներով իրականացրել ենք բավականին մեծ ծավալի հորատապայթեցման աշխատանանքեր։ Միայն Քաջարանի հանքավայրի տարածքում տարեկան կատարվել է ավելի քան 5,000,000 խորանարդ մետր զանգվածի հորատապայթեցման աշխատանքներ։

2016 թվականին Կապսի նախատեսվող ջրամբարի կառուցման տարածքում իրականացվել են երկու փուլից բաղկացած կոմպլեքս երկրաբանական և գեոտեխնիկական աշխատանքներ, համագործակցելով CES խորհրդատվական ընկերության հետ։ Բոլոր աշխատանքները կատարվել են մեր մասնագետների անմիջական մասնակցությամբ միջազգային առաջադեմ ստանդարտներով՝ ընկերությանը պատկանող հորատման հաստոցներով, սարքավորումներով և նյութերով։

2017 թվականի դրությամբ մենք ունեցել ենք բազմաթիվ ձեռքբերումներ և մեծ հաջողություններ։ Ընկերությունը շարունակել է ընլայնվել և դարձել է Հայաստանի Հանրապետությունում առաջատար իր գործունեության բոլոր ուղղություններում։
Նույն ժամանակահատվածում Քաջարանի պղինձ-մոլիբդենային հանքավայրի տարածքում իրականացվող երկրաբանահետախուզական աշխատանքների շրջանակներում մեզ հաջողվեց երկսյունակային հորատման մեթոդով հորատել հանքավայրի համար ռեկորդային 1200 գծամետր խորության հորատանցք։
Արփի լճի պատվարի վրա կատարել ենք գեոտեխնիկական աշխատանքներ, որոնց նպատակն է եղել ուսումնասիրել պատվարի ամրությունը և անհրաժեշտության դեպքում ամրացնել այն։ Հորատման աշխատանքների բարդությունը կայանում էր նրանում, որ անհրաժեշտ էր հատուկ տեխնիկա, որը հնարավորություն կունենար աշխատելու մոտ 2.5 մ լայնությամբ պատվարի վրա։

2018 թվականին, համագործակցելով ՀՀ Արտակարգ Իրավիճակների Նախարարության և ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի հետ, միասին իրականացրել ենք երկրաբանական ուսումնասիրություններ, որոնց նպատակն է եղել ուսումնասիրել Թումանյան համայնքից ուղիղ գծով 800 մ հեռավորության վրա գտնվող տարածքը։ Նշված տարածքում առաջացել էր ակտիվ սողանք, ինչը սպառնում էր փակել Հայաստան–Վրաստան միջպետական ավտոճանապարհը և երկաթգիծը։ Հաշվի առնելով աշխատանքի կարևորությունը և վտանգի բարձր աստիճանը՝ աշխատանքները իրականացվել են խիստ արագացված ռեժիմով։ Վերջնական արդյունքում հնարավոր է եղել կանգնեցնել սողանքի ակտիվ գոտին՝ խուսափելով հետագա շատ ավելի ծանր և վտանգավոր հետևանքներից։




ՀԻՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ

Ծրագրի անվանումը Պատվիրատու Իրականացված աշխատանքները
Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ ՓԲԸ Պայթեցման աշխատանքներ, Հորատում պայթեցման համար, Սյունյակային հորատում
Կապսի ջրամբար CES Խորհրդատվական ընկերություն Գեոտեխնիկական հորատում, Գեոտեխնիկական հետազոտություն
Արծվանիկի պոչամբար Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ ՓԲԸ՝ SRK Consulting-ի վերահսկողության ներքո Գեոտեխնիկական հորատում, Գեոտեխնիկական հետազոտություն
Ամուլսար Լիդիան Արմենիա ԲԲԸ Հետախուզական հորատում
Ամուլսար Գեոթիմ ՍՊԸ՝ Golder Associates-ի վերահսկողության ներքո Գեոտեխնիկական հորատում
Սագամար Պոլիարմ ՍՊԸ Հետադարձ շրջապտույտով հորատում, Հետախուզական հորատում
Լիճքվազ - թեյի ԼՎ Գոլդ Մայնինգ ՓԲԸ Հետախուզական հորատում

Մեր Ծառայությունները

  • NQ, HQ, և PQ տրամագծերով հորատանցքերի հորատում կրկնակի և եռակի խողովակներով
  • Հետադարձ շրջապտույտով (RC) հորատում
  • Գեոտեխնիկական և հիդրոերկրաբանական հորատման աշխատանքներ
  • Ջրհորերի հորատում (90-525մմ տրամագծով)
  • Հորատում պայթեցման համար՝ DTH մեթոդով
  • Հորատապայթեցման համալիր աշխատանքներ
  • Հորատապայթեցման աշխատանքներ բովանցքերում
  • Հորատապայթեցման աշխատանքներ բացահանքերում
  • Շինարարական պայթեցում
  • Շինությունների քանդում պայթեցման միջոցով
  • Հանույթ և հողային աշխատանքներ
  • Ճանապարհաշինություն
  • Հորատման շինհրապարակների հիմնում և վերականգնում
  • Պոչամբարների և ամբարտակների կառուցում
  • Հարթեցում և տոփանում
  • Ջրատարերի տեղադրում


  • Հորատանցքերում ու հետախուզահորերում փորձարկումներ և նմուշառում
  • Ջրաթափանցելիության փորձարկում(packer test)
  • Հորատանցքերում ջրի փոփոխական ճնշմամբ փորձարկումներ
  • Հորատանցքերում ջրի կայուն ճնշմամբ փորձարկումներ
  • Ցեմենտացիոն փորձարկումներ և ցեմենտացիա
  • ASTM D-1585 CPT
  • ASTM D-1586 SPT
  • ASTM D-1587 SHELBY
  • ASTM 6230 (թեքաչափի տեղադրում և չափում)
  • Պիեոզոմետրի տեղադրում (Standard և Casagrande)
  • Ստորերկրյա ջրերի մոնիթորինգ
  • 3D քարտեզների կազմում
  • Գեոդեզիական հանույթ
  • Ներհորատանցքային տեսախցիկ
  • Բեռնափոխադրում

Սարքավորումներ

Սարքավորման անվանումը/տեսակ Քանակ
Հորատող հաստոցներ: Atlas Copco CT20 Christensen 1
Հորատող հաստոցներ: Atlas Copco CS14 Christensen 4
Հորատող հաստոցներ: Atlas Copco Diamec PU6E 1
Հորատող հաստոցներ: GRANDPLAN 600B 2
Հորատող հաստոցներ: GRANDPLAN 458 2
Հորատող հաստոցներ: JK590 Crawler 1
Հորատող հաստոցներ: JK580 Crawler 2
Հորատող հաստոցներ: SKB 4 and 4․1 4
Հորատող հաստոցներ: URB 2.5 1
Թեքաչափեր: SNUSM-ISP-V-30/150 1
Թեքաչափեր: High-technology HKCX-DZ-CAB 1
Էքսկավատոր: CAT 336 3
Էքսկավատոր: CAT 329 1
Էքսկավատոր: CAT 320 1
Էքսկավատոր: CAT 428F2 1
Սարքավորման անվանումը/տեսակ Քանակ
Բուլդոզեր: CAT D8 1
Բուլդոզեր: CAT D6 2
Գրեյդեր : CAT 140M 2
Ճակատային բեռնիչներ: CAT 966H 2
Թրթռագլդոն: BOMAG BW216D 1
Փոխագուցավոր վերաբեռնիչ: Manitou MLT-X 840 1
Փոխագուցավոր վերաբեռնիչ: Manitou MT-X 732 1
Ինքնաթափեր: MAN 11
Կցասայլ: MAN TGS 32540 1
Ինքնաթափեր: Astra 1
Ինքնաթափեր: Howo 2
Պայթուցիկ նյութի լիցքավորիչ մեքենա: MCZ-15-VP-K-014 2
Պայթուցիկ նյութի լիցքավորիչ մեքենա: North Benz ND252844J 1
Բեռնատարներ : KAMAZ 10 tonne 1
Հենահարթակով բեռնատարներ: KAMAZ 10 tonne 4
Ավտոցիստեռներ: KAMAZ 8 tonne 3

Լաբորատոր փորձարկումներ

Լաբորատոր աշխտանքները իրականացվում են դաշտային աշխատանքների ժամանակ հավաքագրված մայրական ապարների և հողային գրունտների ֆիզիկական, մեխանիկական, քիմիական, քանակական և որոկական հատկանիշների որոշման համար։ Կախված պատվիրատուի պահանջներից և աշխատանքների բնույթից կատարվում են համապատասխան նմուշարկաման աշխատանքներ։


Ճիշտ նմուշարկան և լաբարատոր աշխատանքները թույլ են տալիս լուծել երկրաբանական, ինժեներական և շինարարական բազմաթիվ խնդիրներ։ Ընկերությունը համագործակցում է տեղական և միջազգային ժամանակակից լաբորատորիաների հետ և հավաքագրված նմուշները պատշած փաթեթավորված և համարակալված տեղափոխվում են համապատասխան սերտիֆիկացված լաբորատորիաներ վերոնշյալ հատկանիշների որոշման համար։