ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ

“Նորգեո” ՍՊԸ-ի ղեկավարությունը ապահովում է իր վերահսկողության ներքո գործող աշխատակիցների համապատասխանությունը սույն քաղաքականության պահանջներին: Ղեկավարության պահանջներին համաձայն ՝ ըներության որոշ աշխատակիցներ ստանձնել են սույն քաղաքականությանը համապատասխանելու պատասխանատվությունը: Նրանք աջակցելու են “Նորգեո” ՍՊԸ-ի մյուս աշխատակիցներին այս քաղաքականությունը ճիշտ պատկերացնելու ու դրան հետևելու հարցում, ինչպես նաև միջոցներ են ձեռնարկելու հակակոռուպցիոն ծրագի իրականացնելման համար: “Նորգեո” ՍՊԸ-ի գործունեությունը որոշ երկրներում կարող է պահանջել հետևել լրացուցիչ հատուկ հակակոռուպցիոն ուղեցույցերի՝ կախված տեղական օրենքներից և կոնկրետ հանգամանքներից: Ցանկացած լրացուցիչ տվյալ երկրին բնորոշ ուղեցույց, պետք է համապատասխանի այս քաղաքականությանը: Պետական կամ արտասահմանյան որևէ օրենքի խախտում չի թույլատրվի և չի հանդուրժվի:

Կոտուպցիայի դեպքեր են համարվում, երբ անձնական շահերի նպատակով, անմիջականորեն կամ անուղղակիորեն արժեքավոր առարկաներ են տրամադրվում անհատներին,այդ թվում՝ պետական պաշտոնյաներին, գործարար գործընկերներին, հաճախորդներին կամ ապագա հաճախորդներին՝ իրենց գործարար կարողությունների կամ պաշտոնական լիազորությունների շրջանակներում վերջիններիս գործողությունների կամ որոշումների վրա ազդելու համար:


Մենք արգելում ենք ամեն տեսակի կաշառակերությունն ու կոռուպցիան


Կաշառակերությունը երբեմն ակնհայտ է, իսկ երբեմն՝ ոչ այնքան: “Նորգեո” ՍՊԸ-ի աշխատակիցները պատասխանատու են հնարավոր կաշառակերության ու կոռուպցիայի դեպքերը ճանաչելու և դրանց պատշաճ կերպով արձագանքելու համար, ինչպես սահմանված է սույն քաղաքականությամբ:

“Արժեքավոր առարկաները” լայն հասկացություն է և կարող է ներառել կանխիկ գումար, դրան համարժեք իրեր (օրինակ՝ նվեր-քարտեր), սնունդ, ժամանց, ճանապարհորդություն, նվերներ, պայմանագրեր, նմանատիպ ծառայություններ, ինչպիսիք են ինչ-որ մեկի տան վերանորոգման աշխատանքները, կամ նյութական զգալի արժեք ունեցող նմանատիպ ապրանքներ կամ ծառայություններ:


Համագործակցություն


Համաձայն բազմաթիվ երկրների օրենքների՝ նման վճարներն անօրինական են: Հետևելով իր քաղաքականությանն ու բոլոր կիրառելի օրենքներին՝ “Նորգեո” ՍՊԸ-ն արգելում է համագործակցության համար վճարները: Նման վճարի պահանջի դեպքում այն պետք է մերժվի: Ընկերությունում աշխատելու ընթացքում չի թույլատրվում այդպիսի վճարներ կատարել, նույնիսկ, եթե անձն ինքն է կրում բոլոր ծախսերը և փոխհատուցում չի պահանջում: Այդպիսի վճարների վերաբերյալ ցանկացած պահանջի դեպքում անհրաժեշտ է տեղեկացնել ղեկավարությանը:


Նվերներ և զվարճանք


Նվերներ, հյուրասիրություն խոստանալը, առաջարկելն ու ստանալը կարող է լինել բիզնես հարաբերությունների կառուցման մի մասը: Սակայն, “Նորգեո” ՍՊԸ-ի որևէ աշխատակից, ինչպես նաև որևէ անձ, ով ծառայություններ է մատուցում “Նորգեո” ՍՊԸ-ի համար կամ վերջինիս անունից, չպետք է առաջարկի, խոստանա, պահանջի, համաձայնվի ընդունել կամ ընդունի արժեքավոր կամ ոչ պատշաճ նվերներ կամ հյուրասիրության առաջարկներ, որոնք կարող են ենթադրել ոչ պատշաճ ազդեցություն կամ պարտավորություն ստացողի համար: Աշխատակիցները կարող են տալ և ստանալ ոչ մեծ արժեք ներկայացնող նվերներ ու հյուրասիրության առաջարկներ, ինչպիսին են՝ փոքրիկ նվերները, միայն երբ դա չի ենթադրում ոչ պատշաճ գործողություններ, կամ անկողմնակալ դիտորդի կողմից չի կարող դիտարկվել որպես առավելություններ ապահովելու կամ ձեռք բերելու միջոց: “Նորգեո” ՍՊԸ-ի աշխատակիցներն ու տնօրինությունը չպետք է ընդունեն հրավերներ, նվերներ, հյուրասիրություն երրորդ կողմից, որոնք գերազանցում են կամ չեն համապատասխանում “Երրորդ կողմերի հետ հարաբերություններում թափանցիկության քաղաքականության” մեջ սահմանված ուղեցույցների գումարներին: Բոլոր դեպքերում պետք է հետևել սույն քաղաքականության ներքո սահմանված ընթացակարգերին: Ոչ մի դեպքում չի թույլատրվում առաջարկել կամ ընդունել կանխիկ գումար կամ ապրանք, որը կարելի է հեշտությամբ կանխիկ գումարի վերածել:





Բիզնեսին առնչվող իրադարձություններին, կոնֆերանսներին, կոնվենցիաներին, շնորհանդեսներին կամ տեխնիկական դասընթացներին մասնակցելու հրավերները պետք է թույլատրվեն վերահսկող մարմինների կողմից, որոնք սահմանվում են “Երրորդ կողմերի հետ հարաբերություններում թափանցիկության քաղաքականության” ներքո: Հրավերներին, նվերներին ու հյուրասիրությանն առնչվող նշված սահմանափակումները կիրառելի են նաև ցանկացած այն անձի բարեկամի կամ ծանոթի համար ում հետ “Նորգեո” ՍՊԸ-ի աշխատակիցը կարող է առնչվել ընկերությանը վերաբերող որևէ հարցում: Աշխատակիցները չպետք է որևէ մեկին որևիցե բան փոխանցեն (օրինակ՝ փող, նվեր, ճամփորդական ծախսեր, կամ այլ առավելություն), եթե դա կարող է համարվել որպես պետական պաշտոնյաների կամ քաղաքական գործիչների որոշուների կամ նրանց գործողությունների վրա ազդելու մտադրություն կամ, եթե դա կարող է դիտակվել ոպես որևէ օրենքի կամ կանոնակարգի խախտում: “Նորգեո” ՍՊԸ-ն թույլ չի տա իր ներկայացուցիչներին, միջնորդներին, գործակալներին, դուստր ձեռնարկություններին կամ համատեղ ձեռնարկություններին տալ, կամ խոստանալ տալ որևէ բան որևէ մեկին ընկերության անունից։



Բիզնեսին առնչվող իրադարձություններին, կոնֆերանսներին, կոնվենցիաներին, շնորհանդեսներին կամ տեխնիկական դասընթացներին մասնակցելու հրավերները պետք է թույլատրվեն վերահսկող մարմինների կողմից, որոնք սահմանվում են “Երրորդ կողմերի հետ հարաբերություններում թափանցիկության քաղաքականության” ներքո: Հրավերներին, նվերներին ու հյուրասիրությանն առնչվող նշված սահմանափակումները կիրառելի են նաև ցանկացած այն անձի բարեկամի կամ ծանոթի համար ում հետ “Նորգեո” ՍՊԸ-ի աշխատակիցը կարող է առնչվել “Նորգեո” ՍՊԸ-ին վերաբերող որևէ հարցում: