ԷԹԻԿԱՅԻ ԿԱՆՈՆՆԵՐ


Համապատասխանություն


Ստորև սահմանված կանոններին համապատասխանելը նախապայման է հանդիսանում “Նորգեո” ՍՊԸ-ում աշխատանք ունենալու համար: Բոլոր աշխատակիցները պետք է անձնական պատասխանատվություն կրեն Էթիկայի կանոնների պահպանման հարցում, դրանց մասին տեղեկանալուց հետո, նրանք չեն կարող այլևս արդարացնել դրանց չհետևելը վերջիններիս չիմացության կամ ավելի բարձր մակարդակներից ստացված հակասող հրահանգների հետևանքով: Աշխատակիցները պետք է նախաձեռնող լինեն և չհանդուրժեն որևէ անհամապատասխանություն նշված կանոններին, ինչպես նաև պետք է գործեն սեփական նախաձեռնությամբ, երբ որևիցե դեպքում առնչվում են էթիկայի կանոնների սկզբունքներից շեղումների հետ:

Յուրաքանչյուր աշխատակից պետք է համապատասխանի սույն կանոնների ուղեցույցներին և անհրաժեշտության դեպքում համագործակցի ներքին հետազոտություններին: Վերահսկող գործառույթներ ունեցող հիերարքիկ մակարդակներում չպետք է հանդուրժեն սույն կանոնների խախտումը, իսկ նման դեպքեր բացահայտելու դեպքում, պետք է անմիջապես դրանց մասին տեղյակ պահել։ Կարգապահական տույժերը կարող են հանգեցնել ընդհուպ մինչև աշխատանքից ազատման և նույնիսկ դատական գործ հարուցելուն՝ կախված խախտման լրջությունից և կիրառելի օրենքներից:


Հանրության հետ հարաբերությունները


«Նորգեո» ՍՊԸ-ի կողմից քաղաքական գործարքները սահմանափակված են, իսկ պետական պաշտոնյաների հետ հարաբերությունները՝ կանոնակարգված: Աշխատակիցնեին չի թույլատրվում «Նորգեո» ՍՊԸ-ի անունից բացահայտ աջակցել որևէ քաղաքական կուսակցության կամ մասնակցել ընտրական քարոզարշավների կամ կրոնական, էթիկական, քաղքական ու միջպետական կոնֆլիկտների: Ցանկացած երկրում կատարված որևէ քաղաքական նվիրատվություն պետք է համապատասխանի գործարար վարքագծի քաղաքականությունում սահմանված ընթացակարգերին: Ընկերության աշխատակիցները պետք է հարգեն տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց հետ փոխհարաբերությունները կարգավորող օրենսդրությունը և կանոնները:


Բնապահպանական օրենսդրության նկատմամբ հարգանքի խթանումը


«Նորգեո» ՍՊԸ-ի նպատակը շրջակա միջավայրի պահպանման գործողությունների շարունակական բարելավումն է՝ ուշադրության կենտրոնում պահելով ամենաշատ ազդեցության ենթարկվող հատվածները: «Նորգեո» ՍՊԸ-ը ջանում է համապատասխանել, և ակնկալում է իր աշխատակիցներից համատասխանել, կիրառելի բնապահպանական օրենքների ու կանոնակարգերի ոգուն ու տառին: Իսկ դրանց բացակայության դեպքում, աշխատակիցներն իրենք պետք է համապատասխան բարձր ստանդարտներ սահմանեն:

«Նորգեո» ՍՊԸ պարտավորվում է նվազեցնել իրենց գործունեության արդյունքում շրջակա միջավայրի վրա ազդեցությունները՝ ռեսուրսների, տրանսպորտային միջոցների արդյունավետ օգտագործման ու թափոնների ու արտանետումների նվազեցման միջոցով, ինչպես նաև վտանգավոր նյութերի զգույշ օգտագործման միջոցով: Ընկերության բնապահպանական ստանդարտները կիրառելի են մեր գործունեության բոլոր ասպեկտների և շինհրապարակների համար:




Մրցակցության ապահովում


Նորգեո» ՍՊԸ-ն հավատարիմ է, արդար, ազնիվ և թափանցիկ մրցակցության արժեքներին: Մրցակցության և հակամենաշնորհային համաշխարհային օրենքները, որոնք կիրառելի են «Նորգեո» ՍՊԸ-ի համար, նպատակ ունեն արգելել առևտրի անհիմն սահմանափակումներն ու պահպանել մրցակցությունը: Մրցակցության հակամենաշնորհային խախտումների օրինակները ներառում են գների ֆիքսումը, հայտերի կեղծումը, շուկայի կամ հաճախորդի բաշխումը և իշխող պաշտոնների չարաշահումը: Մրցակցության հակամենաշնորհային օրենքների խախտման համար տույժերը շատ խիստ են: Նյութական կամ այլ տուգանքներից բացի, լրջագույն խախտումներում մեղավոր ճանաչված անձիք կարող են ազատազրկվել:

«Նորգեո» ՍՊԸ խստորեն հետևում է բոլոր այն երկրների մրցակցության հակամենաշնորհային օրենքներին, որոնց հետ համագործակցում է և խուսափում է որևէ անօրինական գործողություններից: Ընկերության աշխատակիցները չպետք է ներգրավված լինեն որևէ հակամրցակցային գործողություններում և պետք է խուսափեն նույնիսկ ցանկացած հավանական խախտումներից: Առևտրային պարտականություններ ունեցող աշխատակիցները, կամ նրանք, ովքեր մասնակցում են առևտրային միավորումների կամ արդյունաբերական խմբերի հանդիպումներին, պետք է քաջատեղյակ լինեն իրենց պարտավորությունների մասին՝ մասնավորապես, որոնք բխում են մրցակցության հակամենաշնորհային օրենքների պահանջներից:


Աշխատանքային միջավայր


Բոլորն իրավունք ունեն դիմել «Նորգեո» ՍՊԸ-ում ցանկացած պաշտոնի համար՝ ելնելով սահմանված պահանջներից ու չափանիշներից՝ առանց կամայական խտրականության: Յուրաքանչյուր աշխաակից բոլոր մակարդակներում պետք է համագործակցի՝ հարգալից միջավայրը պահպանելու համար: «Նորգեո» ՍՊԸ պարտադիր քաղաքականություն է վարելու, ազգային օրենքներին համապատասխան, որը միտված է աշխատավայրում առողջ ու անվտանգ մթնոլորտ ստեղծելուն: