ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Ընդհանուր պատասխանատվություն


Ընկերության ղեկավարների հիմնական պատասխանատվությունը այնպիսի միջավայրի ձևավորումն ու պահպանումն է, որտեղ մարդիկ ունենան իրենց աշխատանքի հանդեպ անձնական նվիրվածության զգացում և առավելագույնն անեն ընկերության հաջողության համար: Նրանք հոգ են տանում և զարգացնում ապագա առաջնորդների: Անմիջական ղեկավարները որոշում են իրենց ազդեցության ներքո գտնվող մարդկանց բոլոր խնդիրները՝ սահմանված քաղաքականությունների ու սկզբունքների շրջանակում և գործում են որպես վերջնական որոշումներ կայացնողներ:

Մարդկային ռեսուրսների կառավարման կառուցվածքը նրանց հնարավորություն է տալիս հաստատել բիզնեսի պահանջները և համապատասխան մարդկանց կարիքները: Այդ իսկ պատճառով, Մարդկային ռեսուրսների կառավարիչների և նրանց թիմերի առաքելությունն է մասնագիտական ուղղորդում տրամադրել անմիջական ղեկավարներին, նպատակ ունենալով ստանալ լավագույն արդյունքներ մեր անձնակազմի կատարողականը օպտիմալացնելու և օրինակելի աշխատանքային պայմաններ ստեղծելու համար:


Համախմբում


Ընկերության երկարաժամկետ հաջողությունը կախված է իր ունակությունից՝ գրավել, պահպանել ու զարգացնել աշխատակիցների կարողությունները՝ կայուն ու շարունակական աճը հնարավոր դարձնելու նպատակով: Դա հանդիսանում է բոլոր ղեկավարների առաջնային պատասխանատվությունը: “Նորգեո” ՍՊԸ-ի քաղաքականությունն է վարձել անձնական վերաբերմունք ու մասնագիտական կարողություններ ունեցող աշխատակիցներին հնարավորություն տալ նրանց երկարաժամկետ հարաբերություններ զարգացնել ընկերության հետ:

Այսպիսով, հատուկ ուշադրություն է դարձվում այն փաստի վրա, որ թեկնածուի արժեքներն ու “Նորգեո” ՍՊԸ-ի մշակույթը համընկնեն: Աշխատանքի ընդունելիս հաշվի են առնվում համապատասխան հմտություններն ու փորձը, ինչպես նաև համապատասխանությունը “Նորգեո” ՍՊԸ-ի սկզբունքներին : Հաշվի չեն առնվելու թեկնածուի ազգությունը, կրոնը, ռասսայական կամ սեռական պատկանելիությունը, հաշմանդամությունը, սեռական կողմնորոշումը կամ տարիքը: Չնայած աշխատանքի ընդունման համապատասխան գործիքները կարող են բարելավել այդ գործընթացը, աշխատակից ընդունելու մասին որոշումը մնում է պատասխանատու կառավարչի ձեռքերում, ում աջակցում է մարդկային ռեսուրսների կառավարման թիմը:


Պայմաններ


Մենք պարտավորվում ենք մեր աշխատակիցներին ապահովել լավ աշխատանքային պայմաններով, ապահով և առողջ աշխատանքային միջավայրով, ինչպես նաև ճկուն զբաղվածության հնարավորություններով, ինչը նպաստում է անձնական և մասնագիտական կյանքի ավելի լավ հավասարակշռությանը: Որպես այդպիսին, մենք հնարավորության դեպքում ապահովում ենք ճկուն աշխատանքային պայմաններ ու խրախուսում մեր աշխատակիցներին ունենալ այլ հետաքրքրություններ: Անմիջական ղեկավարների պատասխանատվության շրջանակները ներառում են անվտանգության ու առողջության համար պատասխանատվությունը: Նրանք խրախուսվում են զարգացնել իրենց կարողություներն այդ ոլորտում: “Նորգեո” ՍՊԸ-ի պարտավորությունները, սակայն, չեն սահմանափակվում միայն իրենց աշխատակիցներով: Մենք հոգ ենք տանում բոլոր այն անձանց համար, ովքեր աշխատում են մեր տարածքում կամ դրանից դուրս և ունեն պայմանագրային պարտավորություններ ծառայություններ մատուցողների հետ, և մենք պնդում ենք, որ նրանք նույնպես քայլեր ձեռնարկեն, որպեսզի համապատասխան աշխատանքային պայմանները նրանց համար նույնպես ապահովված լինեն: Մենք համոզված ենք, որ անհրաժեշտ է բոլոր մակարդակներում հարաբերություններ կառուցել աշխատողների վստահության ու հարգանքի հիման վրա:





Մենք չենք հանդուրժում որևէ ոտնձգություն կամ խտրականություն: Հետևաբար, ղեկավարները պարտավորվում են ստեղծել և պահպանել իրենց թիմերի հետ փոխադարձ վստահության միջավայր: Մարդկային ռեսուրսների կառավարիչը ապահովում է հարգալից երկխոսության պայմաններ աշխատակիցների համար այնպես, որ նրանց ձայնը լսելի լինի:


Վերապատրաստում և ուսուցում


Ուսուցումը հանդիսանում է ընկերության մշակույթի մի մասը: Բոլոր մակարդակներում աշխատակիցները պարբերաբար խրախուսվում են իրենց գիտելիքները և հմտությունները զարգացնելու համար: Ընկերությունը որոշում է վերապատրաստման ու զարգացման առաջնահերթությունները: Դա իրականություն դարձնելու պատասխանատվությունը բաշխված է աշխատակիցների, ղեկավարների և մարդկային ռեսուրսների կառավարիչների միջև: Փորձն ու գործնական ուսուցումը կրթության առաջնային աղբյուր են: Կառավարիչները պատասխանատու են աշխատակիցներին ուղղորդելու համար, որպեսզի նրանք հաջողության հասնեն իրենց ներկայիս պաշտոններում: “Նորգեո” ՍՊԸ-ի աշխատակիցները գիտակցում են շարունակական զարգացման կարևորությունը՝ իրենց գիտելիքներով ու գաղափարներով կիսվելով ուրիշների հետ: Մասնագիտական զարգացումը, պատասխանատվությունների շրջանակի ընդարձակումը, տարբեր ուղղվածությամբ խմբերի աշխատանքը խրախուսելի է՝ լրացուցիչ հմտությունների ձեռքբերման, աշխատանքի բովանդակության հարստացման և հաշվետվողականության ընդլայնման նպատակով: “Նորգեո” ՍՊԸ նաև առաջարկում է վերապատրաստման աշխատանքների և մեթոդաբանությունների համապարփակ շրջանակ՝ յուրաքանչյուրի ուսուցման ու աճի ապահովման համար:


Աշխատակիցների փոխհարաբերությունները


Հիմնադրման պահից «Նորգեո» ՍՊԸ-ն կառուցել է մշակույթ, որը հիմնված է վստահության, փոխադարձ հարգանքի և երկխոսության արժեքների վրա: «Նորեգո» ՍՊԸ-ն ոչ միայն պաշտպանում է իր աշխատակիցների միավորման ազատությունը և իրավունքները, այլև ապահովում է աշխատավայրում ուղիղ և հաճախակի կապի հաստատումը: Չնայած արհմիությունների հետ երկխոսությունը կարևոր է, այն չի փոխարինում այն սերտ փոխհարաբերությունները, որ մեր ղեկավարությունը պահպանում է բոլոր աշխատակիցների հետ: Շարունակական բարելավման ոգով մենք խրախուսում ենք երկկողմանի երկխոսությունը մեր աշխատակիցների հետ, ինչը գերազանցում է այս առումով ավանդական պատկերացումները, գիտելիքների փոխանակման ու համատեղ աշխատանքի համար, որն ուղղված է աշխատատեղում առողջության և անվտանգության կարևորագույն հարցերի հետ կապված հնարավորություններ գտնելուն, ինչպես նաև առնչվում է շրջակա միջավայրի համար մեր մտահոգություններին: Ընկերության ներկայացուցիչներն ու աշխատակիցները պետք է անհրաժեշտ բոլոր ջանքերը գործադրեն արդար և կառուցողական երկխոսությունների զարգացման համար, հնարավոր դժվարությունները հաղթահարելու համար, կայուն համաձայնագրերի ձեռքբերման և իրականացման համար: