ԳՆՈՒՄՆԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Գնումների սկզբունքները


Գնումների իրականացման հիմնարար սկզբունքները, որոնց պետք է հետևեն ընկերության կողմից գնումների գործընթացին մասնակցող աշխատակիցները, հետևյալն են.

  • Թափանցիկությունը և հրապարակայնությունը;
  • Բիզնեսի ամբողջականությունը;
  • Արդյունավետությունն ու կայունությունը;
  • Արդարությունը և ոչ խտրականությունը;
  • Մրցակցությունն ու հակամենաշնորհը;
  • Հաշվետվողականությունը;
  • Բազմազանությունը և տեղական գնումների բաղադրիչի ներգրավվածությունը;


Թափանցիկություն և հրապարակայնություն


Գնումների գործընթացի ողջ ընթացքում վերջինիս վերաբերող համապատասխան տեղեկատվությունը և մատակարարներից ունեցած ընկերության ակնկալիքները պետք է հստակորեն հաղորդվեն:


Բիզնեսի ամբողջականություն


Ապրանքների ու ծառայությունների գնումները պետք է իրականացվեն պատասխանատու կերպով՝ համապատասխանելով ընկերության քաղաքականությանը և կիրառելի օրենքներին, կանոններին ու կանոնակարգերին: Դա նշանակում է օգտագործել ընկերության միջոցները, ռեսուրսները, ակտիվները և լիազորությունը պաշտոնական նպատակներին համապատասխան և բացառելով հետևյալը.

  • Կոռուպցիան, ներառյալ կաշառակերությունը, հովանավորչությունը, բարեկամական կապերը և այլն;
  • Խարդախությունը և ռեսուրսների գողությունը;
  • Շահերի բախումը, գաղտնի պայմանավորվածությունը, չարաշահումը և տեղեկատվության մանիպուլյացիան;
  • Ընկերության ռեսուրսների կորուստը և չարաշահումը:


Արդարություն և ոչ- խտրականություն


Բոլոր մատակարարները պետք է՝

  • չենթարկվեն խտրականության՝ ելնելով նրանց ռասսայական, կրոնական, սեռական պատկանելիությունից, ազգային ծագումից, տարիքից կամ հաշմանդամությունից, կամ չպետք է արտոնություններ ստանան;
  • դիտարկվեն՝ հիմնվելով նրանց առաջարկների, հայտերի ու գնանշումների համապատասխանության վրա;
  • կոնկրետ գնման ընթացակարգի համար բոլոր հնարավոր մատակարարները պետք է համապատասխանեն միևնույն գնահատման չափորոշիչներին;
  • բողոքների ներկայացման հնարավորություն ունենան:


Մրցակցություն ու հակամենաշնորհ


Մրցակցությունն ապահովելու համար, անհրաժեշտ է հրավիրել որակավորված մատակարարների մասնակցելու մրցութային գործընթացին, ինչպես նաև նրանց անհրաժեշտ է գնահատել՝ հիմնվելով միևնույն չափորոշիչների վրա:


Հաշվետվողականություն


Գնումներին մասնակցող ընկերության բոլոր աշխատակիցները հաշվետու են իրենց գործողությունների ու որոշումների համար և պատասխանատու են քաղաքականությանը համապատասխան գործելու համար:


Բազմազանություն և տեղական գնումների բաղադրիչի ներգրավվաածություն


Մենք գիտակցում ենք, որ բազմաբնույթ և ընդգրկուն աշխատուժ ու մատակարարման շղթա ունենալը, մեր հիմնական արժեքների հետ միասին, ընկերությունն ավելի ուժեղ է դարձնում, ինչը կարևոր է ներկա և ապագա ռազմավարական նպատակներին հասնելու համար: Մենք պարտավորվում ենք դառնալ այն ընկերությունը, որն ընդունում է տարիքային, սեռական, էթնիկական, մշակութային, կրոնական, հաշմանդամության և սեռական կողմնորոշման բազմազանության պահպանումը և ձգտում է իրականացնել այդ պարտավորությունը: “Նորգեո” ՍՊԸ-ի կողմից գնումների գործընթացի մեջ ներգրավված ողջ անձնակազմը խթանելու են մատակարարների բազմազանությունը և մատակարարման շղթայի հաշվետվողականությունը՝ միջոցներ ձեռնարկելով տարբեր և տեղական մատակարարների մասնակցության ու մրցունակության ապահովման համար, ինչպես նաև խրախուսելով նույնպիսի վարքագիծ ու պարտավորություններ մեր մատակարարների շրջանում:


Աշխատանքային ու մարդու իրավունքներ


Ընկերությունը ճանաչում և հարգում է աշխատողների իրավունքները կոլեկտիվ գործարքների կնքման հարցում, և չի համագործակցում այնպիսի մատակարարների հետ, որոնք ծանր աշխատանքային ժամեր են պարտադրում աշխատողներնին կամ վատ ու վտանգավոր աշխատանքային պայմաններ են առաջարկում նրանց: “Նորգեո” ՍՊԸ-ն չի համագործակցում և չի համագործակցի այն մատակարարների հետ, ովքեր խախտում են Միավորված Ազգերի Կազմակերպության, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը կամ Աշխատանքի միջազգային կազմակերպության հիմնարար կոնվենցիաները:


Ռիսկերի կառավարում


Գնումների գործընթացի ընթացքում պետք է պատրաստ լինել անդրադառնալ այն ռիսկերին, որոնք կարող են հանգեցնել ընկերության մատակարարման շղթայի խափանմանը՝ ապրանքների աղբյուրներից մինչև ծառայությունների իրականացում: Անվտանգության, հուսալիության, որակի, մատչելիության, ժամանակացույցի և մատակարարման ծախսերի վերաբերյալ հիմնական ռիսկերը պետք է ուսումնասիրվեն և մեղմացվեն գնումների գործընթացների ու կնքված պայմանագրերի միջոցով: Այս նկատառումները չեն վերացնում ռիսկի գնահատման կամ ռիսկերի մեղմացման որևէ այլ պահանջ: