ՀՈՐԱՏԱՊԱՅԹԵՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

Մենք խստորեն հետևում ենք անվտագնության կանոններին ոչ միայն մեր աշխատակիցների, այլ նաև շրջակա միջավայրի համար, որպեսզի վերջինիս հասցված վնասը լինի նվազագույնը:

Մենք կարող ենք պայթեցնել տարեկան 8.000.000 խորանարդ մետր ժայռային զանգված և կատարել հորատում մինչև 3.000.000 խորանարդ մետր պայթեցման համար:

Մենք հսկայական փորձ ենք ձեռք բերել հանքարդյունաբերական, ճանապարհաշինության համար պայթեցման աշխատանքներում, որոնք իրականացվել են բարդ ռելիեֆ ունեցող տարածքներում։ Անվտանգությունը, պայթեցման ամենակարևոր չափանիշն է: Կարևորվում է նաև շրջակա միջավայրի վրա նվազագույն ազդեցությունը ՝ աղմուկ, գազերի արտանետում, սեյսմիկա և այլն:

Յուրաքանչյուր պայթեցում ունի իր առանձին անձնագիրը անհրաժեշտ տեղեկատվությամբ և հաշվարկներով, որպեսզի հնարավոր լինի ապահովել արդյունավետությունն ու արտանետումների նվազագույն ծավալը: Անձնագրում նշվում է յուրաքանչյուր հորատանցքի և նրա լիցքավորման տվյալները, պայթեցման արդյունքում ժայռաբեկորների դուրս նետման հեռավորությունը, անվտանգության գոտին, սեյսմիկ տվյալները և այլն: Հիմք ընդունելով նշված բոլոր հաշվարկները և մեր փորձը կատարում ենք նվազագույն ռիսկով արդյունավետ պայթեցման աշխատանքներ:

Մեր ըներությունը կարող է իրականացնել վերգետնյա և ստորգետնյա, ինչպես նաև ինժեներային կառույցների պայթեցման աշխատանքների ողջ սպեկտրը։


Սարքավորումներ

  • JK590 Crawler
  • Kamaz Well ANFO Injector
  • JK580 Crawler
  • North Benz ANFO Well Injector
  • Other Auxiliary Vehicles