ՀՈՐԱՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

Մեր ընկերությունը իրականացնում է կրկնակի և եռակի խողովակներով սյունակային հորատում NQ, HQ և PQ տրամագծերով և հորատահանուկի դուրս բերմամբ։ Էկոլոգիապես մաքուր, միջազգային ստանդարտներին համապատասխանող պոլիմերային հիմքով հեղուկի և ջրի կիրառմամբ ապահովում ենք հորատահանուկի 97% դուրս բերում։ Մենք հնարավորություն ունենք հորատելու մինչև 45 աստիճան թեքության, 2600 մետր խորության հորատանցքեր, ինչպես նաև ցանկացած թեքության՝ մինչև 800 գծամետր։ Մեր ժամանակակից հորատող հաստոցները, լինելով առաջատար ընկերությունների արտադրանք, կարող են կատարել շատ ճշգրիտ աշխատանք: Կախված հաճախորդների պահանջներից, մենք կարող ենք առաջարկել համապատասխան հորատող հաստոցներ և հորատման մեթոդներ:

Բացի հետադարձ շրջապտույտով (RC) և սյունակային հորատումից՝ մենք կարող ենք իրականացնել նաև ջրհորների հորատում՝ մինչև մեկ աստիճան ճշտությամբ, մի քանի մեթոդների կիրառմամբ՝ պտուտակրիչով (шнек), պտտական հորատումով (долото шарошечное), ներհորատանցքային մուրճով (DTH) և այլ մեթոդներով: Վերջին 3 տարիների ընթացքում աշխատանքներ են տարվել շուրջ 70 ջրհորների հորատման համար:

Մենք կարող ենք իրականացնել հորատման աշխատանանքեր տարեկան 3,000,000 խորանարդ մետր զանգվածի պայթեցման համար։

Վերջին 3 տարիների ընթացքում «Նորգեո» ՍՊԸ-ն իրականացրել է 150.000 գծային մետր հորատման աշխատանքներ, որոնցից ամենախորը 1200 մետր է:


Սարքավորումներ

  • Atlas Copco CT20 Christensen
  • JK590 Crawler
  • Atlas Copco CS14 Christensen
  • JK580 Crawler
  • Atlas Copco Diamec PU6E
  • SKB 4 and 4.1
  • GRANDPLAN 600B
  • URB 2.5
  • GRANDPLAN 458
  • Other Auxiliary vehicles