ՀՈՂԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

Ընկերության բարձր որակավորում ունեցող մասնագետները և տեխնիկական բազայի բազմազանությունը մեզ թույլ են տալիս մեծ ծավալի և բարդության հողային աշխատանքներ կատարել:

Նորգեո ՍՊ ընկերությունը կարող է իրականացնել հողային աշխատանքներ՝ հետլիցք, գրունտի տեղափոխում, հանքավայրի մակաբացում, գրունտի թափոնացում և մշակում, հարթակների նախապատրաստում և կառուցում, տոփանում, թեքատների պատրաստում, ամբարտակների և պատվարների կառուցում և ամրեցում, գրունտային ճանապարհների կառուցում իրենց ջրահեռացման համակարգերով և անվտանգության հողային պատնեշներով, գեոդեզիական ծառայություններ և տոպոհանույթ, քարտեզների կազմում և թվայնացում։

Մենք կարող ենք իրականացնել գրեթե ամեն տեսակի հողային աշխատանքներ ինքներս կամ կարող ենք աջակցել արդեն ընթացքի մեջ գտնվող ցանկացած բարդության ծրագրին: Յուրաքանչյուր առաջադրանք ամենաօպտիմալ լուծումն է պահանջում, և մենք ունենք այդ հնարավորությունը, հիմնվելով ոչ միայն մեր, այլև շատ ուրիշ ճանաչված ընկերությունների բազմամյա փորձի վրա:

Մենք ունենք առաջատար ընկերությունների կողմից արտադրված գրեյդերներ, էքսկավատորներ, բուլդոզերներ, ինքնաթափեր, բեռնատարներ, թրթռագլդոններ, հորատման հաստոցներ և այլն:


Սարքավորումներ

  • CAT 336
  • KAMAZ 10 ton
  • CAT 329
  • KAMAZ 10 ton
  • CAT 320
  • BOMAG BW216D
  • CAT 428F2
  • Manitou MLT-X 840
  • CAT D8
  • Manitou MT-X 732
  • CAT D6
  • KAMAZ 8 ton
  • CAT 140M
  • MAN TGS 32540
  • MAN 41480
  • Other Auxiliary Vehicles
  • KAMAZ 10 ton