ԻՆԺԵՆԵՐԱՅԻՆ ԵՐԿՐԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Շինարարական նոր ծրագրերն ավելի ու ավելի պահանջված են դառնում ողջ աշխարհում՝ արդյունաբերության աճի և զարգացման արդյունքում: Դրա հետևանքով ինժեներաերկրաբանական հետազոտությունները նույնպես դառնում են ավելի պահանջված և հայտնվում են ուշադրության կենտրոնում: Այս ամենում իր առանձնահատուկ տեղն են գրավում գեոտեխնիկական հետազոտությունները: «Նորգեո» ՍՊԸ-ն իրականացրել է մանրամասն հետազոտություններ ջրամբարների և պոչամբարների շինարարության, ինչպես ապագա, այնպես էլ գոյություն ունեցող ամբարտակների և օժանդակ կառույցների համար:

«Նորգեո» ՍՊԸ-ն հսկայական դեր ունի Հայաստանում հիդրոերկրաբանության ոլորտի զարգացման և ընդլայնման գործում: Հիդրոերկրաբանական փորձարկումները կատարելու համար անհրաժեշտ սարքավորումները համախմբվել են շարժական հիմքի վրա, որը թույլ է տալիս ավելի արդյունավետ իրականացնել ջրի ճնշումային ներմղման (packer), ջրաթափանցելիության, կայուն և փոփոխական ճնշումներով փորձարկումները (falling and constant head)։

Իր գործունեության ընթացքում «Նորգեո» ՍՊԸ-ն կատարել է բազմաթիվ ինժեներաերկրաբանական աշխատանքներ, որոնց հիման վրա այժմ մի շարք ծրագրեր են իրականացվում, իսկ որոշներն արդեն ավարտվել են: Հետազոտության ընթացքում տրամադրվում են գրունտի անհրաժեշտ պարամետրեր՝ մեծ ճշտությամբ: Նշված տեղեկատվությունը հավաքագրվում է դաշտային հետազոտությունների և լաբորատոր փորձարկումների արդյունքում: Մեր ընկերությունն ունի զգալի փորձ առաջնային փուլում սողանքների հայտնաբերման հարցում, ինչպես նաև դրա հետագա զարգացումը կանխելու գործընթացում, ինչպիսին են ջրահեռացման համակարգի մշակում և շարունակական դիտարկում: Մեր ընկերությունն ունի բոլոր անհրաժեշտ սարքավորումները ցեմենտացիոն փորձարկումներ և ցեմենտացիոնաշխատանքներ իրականացնելու համար տարբեր մեթոդներով, ինչպիսին են JET և GIN մեթոդները, համատեղ օգտագործելով նաև ինկլինոմետր և հորատանցքերի վիզուալ ուսումնասիրման տեսախցիկ:

Լավագույն սարքավորումների կիրառմամբ և փորձառու մասնագետների օգնությամբ մենք կատարում ենք տեղագրական և գեոդեզիական հանույթի աշխատանքներ: Մեր մասնագետներն ունեն վերոնշյալ բոլոր աշխատանքները կատարելու հսկայական փորձ: Աշխատելով երկրի տարբեր վայրերում, մենք մեր ներդրումն ենք ունեցել Հայաստանի տեղագրական հանույթի աշխատանքներում, թարմացնելով, փոփոխելով և թվայնացնելով տեղագրական քարտեզները:


Սարքավորումներ

  • Atlas Copco CT20 Christensen
  • Inclinometer SNUSM-ISP-V-30/150
  • Atlas Copco CS14 Christensen
  • Inclinometer High-technology HKCX-DZ-CAB
  • Atlas Copco Diamec PU6E
  • Borehole Camera
  • GRANDPLAN 600B
  • Water Pumps
  • GRANDPLAN 458
  • Lugeon tests (Packer) equipment
  • SKB 4 and 4.1
  • Other Auxiliary vehicles
  • URB 2.5